հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը․The Jerusalem Post

Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը․The Jerusalem Post

Կիպրոսը կարող է Թուրքիայի համառ դառնալ արտաքին քաղաքականության հաջորդ թիրախը, որի վրա այն կարող է իր ազդեցությունը տարածել, գրում է The Jerusalem Post պարբերականի վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։

Հայտնի է, որ թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ։

Հեղինակը հիշեցնում է, որ այժմ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության՝ կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Անկարայի նախընտրած թեկնածու Էրսին Թաթարը, որը կղզու ապագայի շուրջ բանակցություններում առավել ագրեսիվ դիրքորոշմամբ է հանդես եկել։

Հայտնի է, որ վերջինս առավել հետաքրքրված է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման և ոչ թե կղզու վերամիավորմանն ուղղված բանակցային գործընթացին վերադառնալու գաղափարով։ 

«Սա Անկարային կարող է Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվերջանալի ճգնաժամային իրավիճակով «ապահովել»․  հյուսիսային Կիպրոսն օգտագործելով՝ հնարավոր կլինի «վեճի» անվան տակ կղզու ջրերի նկատմամբ պահանջներ ներկայացնել»,- պարզաբանել է Ֆրանցմանը։ 

Խոսելով վերջերս Միջերկրական ծովում վառելիքի պաշարների հայտնաբերման շուրջ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության աճի մասին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ դրա պատճառը էներգաղբյուրները չեն, քանի որ Անկարան վերջերս նաև Սև ծովում է մեծ պաշարներ հայտնաբերել։ 

Նրա խոսքով՝ այդ քայլով Թուրքիան «ապտակ» է հասցնում Եվրոպային, ինչպես նաև փորձում է իր ծովային ազդեցությունը պահել մինչև Լիբիա։ 

«Դա նաև Հունաստանին «կկտրի» Կիպրոսից և Եգիպտոսից, իսկ Անկարային՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի աջակցությամբ ավելի կմոտեցնի Իսրայելի հետապնդմանը»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: