շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են  տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։

  • Կիսվել: