շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել

Առնվազն ութ ոստիկան վիրավորվել է ուրբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դիարբեքիր-Մարդին ավտոճանապարհին ոստիկանական մեքենային հետևելիս հեռակառավարվող սարքի օգնությամբ պայթուցիկներ են գործի դրվել ճանապարհի մոտ կայանված մեքենայում։ Արտակարգ իրավիճակների վայրում անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել։ Միջադեպի հետևանքները հետաքննվում են, նշում է հեռուստաալիքը։

Ինչպես հայտնում է TRT 1 հեռուստաալիքը արտակարգ դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 04:30-ին Դիարբեքիրի մուտքի մոտ, ուր շարժվում էր ծառայողական ավտոբուսը, որը տեղափոխում էր ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը։ Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Պայթյունի տարածքը արգելափակված է, իրականացվում է հակաահաբեկչական գործողություն։

  • Կիսվել: