շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

Թուրքիայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Anadolu գործակալությունը։

 

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- հայտնում է գործակալությունը։

  • Կիսվել: