երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի ափերի մոտ բեռնանավի վրա պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի ափերի մոտ բեռնանավի վրա պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի ափերի մոտ՝ Սև ծովում, բեռնատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al-Hadas հեռուստաալիքին։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Անձնակազմի անդամները կարողացել են զանգահարել փրկարար ծառայություն։ Նավում գտնվող 16 մարդ հոսպիտալացվել է։
Բեռնանավի նավապետը համարվում է անհետ կորած։

Հաղորդվում է, որ բեռնանավը Պանամայի դրոշի ներքո ածուխ էր տեղափոխում Տրապիզոնի նավահանգիստ։ Անձնակազմի մեծ մասը եգիպտոսցիներ էին։ Նավի անձնակազմի թվում եղել են նաև Ալբանիայի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նավի նավապետի որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: