երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի. Թրամփի նախկին խորհրդական Բոլթոն

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի. Թրամփի նախկին խորհրդական Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կասկածի տակ դրվել 2023 թվականին՝ ուկրաինական հակամարտության հարցում թուրքական իշխանությունների կողմից կոշտ հակառուսական դիրքորոշում որդեգրելու չկամության ֆոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բոլթոնը կարծում է, որ մոտ ապագայում «Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը» իսկապես փորձության կենթարկվեն։

Նա նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչը ապշեցուցիչ է։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության առևտրային և ռազմական գործընկերները չեն լքել այն, այդ թվում՝ Թուրքիան։ Բոլթոնը պնդում է, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի 2023 թվականին, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը (հավանաբար կեղծիքի միջոցով) վերընտրվի հունիսի ընտրություններում:

  • Կիսվել: