հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Իրաք

Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Իրաք

Իրանի ու ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 9-ին մեկօրյա այցով կմեկնի Իրաք, տեղեկացնում է ermenihaber-ը:

Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այցի նպատակն է նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, որն աճել է վերջին զարգացումների հետևանքով: Նշվել է, որ Թուրքիան այդ ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ է տանում:

Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ այցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ կքննարկվեն երկկողմ օրակարգային հարցեր:

Հաղորդվում է նաև, որ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Նշվում է, որ նախարարները քննարկել են վերջին օրերի զարգացումները: Չավուշօղլուն նաև իրանցի պաշտոնակցին ցավակցություններ է հղել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների համար:

  • Կիսվել: