Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է MIKTA-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 30-րդ հանդիպմանը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
MIKTA-ն Մեքսիկան, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Ավստրալիան միավորող ոչ պաշտոնական միջտարածաշրջանային խորհրդակցությունների և համակարգման հարթակ է։ Այն ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հինգ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքում։
Հարթակի նպատակն է անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների մշակումը, բազմակողմ համագործակցության և գլոբալ կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստելը։
MIKTA-ի բոլոր հինգ անդամները նաև G20-ի անդամ են։



