շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան ու Ճապոնիան քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Թուրքիան ու Ճապոնիան քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Օգոստոսի 19-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Նա Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ՝ քննարկելու պաշտպանական համագործակցության, այդ թվում՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերման հարցեր, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

Օգոստոսի 20-ին Նակատանին կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի թուրքական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ՝ այդ թվում Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերություն (TUSAŞ), ռազմարդյունաբերական «BAYKAR» ընկերություն և ռազմական նավաշինարաններ:

 

  • Կիսվել: