Թուրքիան Սինջարում հարվածել է քուրդ զինյալների դիրքերին
Թուրքիայի զինված ուժերը հերթական օդային հարվածն են հասցրել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջարում, տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ուղղությամբ։
Թուրքական ԶՈւ գործողությունների հետևանքով զոհվել է PKK-ի 10 զինյալ։
Այդ առիթով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիան պարտավոր է հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը և վերջ տալ նման գործողություններին: