շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծելու շուրջ

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծելու շուրջ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան շարունակում է Մոսկվայի հետ քննարկել Ստամբուլում գազային հանգույց և գազի միջազգային առևտրի կենտրոն ստեղծելու հեռանկարը։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Ստամբուլում «Թուրքիայի դարն էներգետիկայում» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Իհարկե, այս հարցերի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են: Ռուսաստանը գազի հիմնական արտադրողներից մեկն է, այն մեր գազի ամենամեծ աղբյուրն է, և այն տեղ կգրավի այս առևտրային հարթակում»,- ասել է նա։ 

Դոնմեզը հիշեցրել է, որ Թուրքիան նախատեսում է գազի առևտրի կենտրոն ստեղծել, որը բաց կլինի բոլորի համար։ «Ինչպես ասացինք, մենք մտադիր ենք բնական գազի սուպերմարկետի պես մի բան ստեղծել։ Մենք ստեղծում ենք այս առևտրային հարթակը, և դրա վրա կգործեն մեր կանոնները։ Իհարկե, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Բայց բոլոր արտադրողներն ու գնորդները պետք է տեղ զբաղեցնի այս շուկայում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ առեւտրային համակարգը կլինի անվճար։ «Գնորդներն ու վաճառողները կշփվեն միմյանց հետ, կբանակցեն։ Ներկայացված կլինեն արտադրողներ Եվրասիայից, Ասիայից և այլ տարածաշրջաններից։ Նրանք գնորդներ կփնտրեն իրենց ապրանքների համար»,- ասել է Դոնմեզը։

  • Կիսվել: