երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան, Ռումինիան եւ Բուլղարիան ստորագրել են հուշագիր Սեւ ծովում ականների դեմ պայքարի մասին

Թուրքիան, Ռումինիան եւ Բուլղարիան ստորագրել են հուշագիր Սեւ ծովում ականների դեմ պայքարի մասին

Թուրքիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարները ստորագրել են հուշագիր Սեւ ծովում ականների դեմ պայքարի եւ ռազմածովային խմբի ստեղծման մասին։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ-ում նշել են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները վատ պայմաններ են ստեղծել Սեւ ծովում անվտանգության համար։ Հուշագրի համաձայն՝ ականների դեմ պայքարով զբաղվելու են միայն Թուրքիան, Բուլղարիան եւ Ռումինիան։

«Մենք անցած ամռանը որոշել ենք պաշտպանության միջոցներ ձեռնարկել, ստեղծել համատեղ խումբ։ Ընդունվել է որոշում, այն այժմ ստորագրվել է ձեր առջեւ։ Կստեղծվի կոմիտե, որտեղ ձայների մեծամասնությամբ կորոշվի այդ աշխատանքին մասնակցության հարցը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը փաստաթղթի ստորագրման ժամանակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: