երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան Քուվեյթին վաճառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոշոր խմբաքանակ

Թուրքիան Քուվեյթին վաճառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոշոր խմբաքանակ

Թուրքիան առաջիկայում Քուվեյթին կմատակարարի «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Թուրքիայի ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության և Քուվեյթի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 370 մլն դոլար: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուվեյթը դարձել է 28-րդ երկիրը, որը անօդաչուներ կգնի Թուրքիայից, փոխանցում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է նաև, որ թուրքական ԱԹՍ-ները պայմանագիր կնքելուց առաջ փորձարկվել են Քուվեյթում և այդ երկրի բարձր ջերմաստիճանի ու ավազային քամիների պայմաններում կարողացել են կատարել պահանջվող առաջադրանքները:

Ավելացնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar», ընկերությունն իր արտադրած ԱԹՍ-ների վաճառքի շնորհիվ դարձել է այդ երկրի ռազմարդյունաբերության ոլորտի ամենաշատ արտահանող ընկերությունը:

  • Կիսվել: