Թուրքիան պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանները, եթե պաշտոնական Երևանը շարունակի իր վճռականությունը բանակցություններում․ Էրդողան
Թուրքիան պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանները, եթե պաշտոնական Երևանը շարունակի իր վճռականությունը բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մեջ ընթացող շփումները, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
«Եթե Հայաստանը շարունակի վճռականությունն առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում, որը սկսվել էր երկու երկրների հատուկ ներկայացուցիչների կողմից, ապա Թուրքիայում կվերանա սահմանները փակ պահելու անհրաժեշտությունը», - ասել է նա։