ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան՝ համապատասխան հարցում ստանալու դեպքում

Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան՝ համապատասխան հարցում ստանալու դեպքում

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է, որ Անկարան պատրաստ է զինվորականներ ուղարկել Ադրբեջան ՝ աջակցելու ղարաբաղյան հակամարտությանը, տեղեկացնում է tass.ru-ն:

"Մեր նախագահ Թայիփ Էրդողանը այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի  սրման առաջին օրվանից ։ Թուրքիան չի տատանվում, մեր նախագահը չի տատանվում այդ հարցում", - հայտարարել է Օքթայը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին ։

Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Բաքվի գործողություններին և պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ՝ ռազմի դաշտում:

  • Կիսվել: