Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան
Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այս պատերազմը վերածվել է սպանող մեքենայի, որի արդյունքում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում։
Մենք պատերազմի սկզբից ի վեր կոչ ենք անում երկխոսության և դիվանագիտության՝ լուծում գտնելու համար։ Այսօր ես ուզում եմ կրկնել իմ կոչը. արդար խաղաղությունը պարտվողներ չի ճանաչում։ Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք կողմերին միավորել Թուրքիայում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։



