երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի  ժամանակ հայտարարել է Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը», -ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան նաև կարող է դիվանագիտական ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում:

  • Կիսվել: