շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան Լիբիա զորք կուղարկի․ օրինագիծը հաստատվեց

Թուրքիան Լիբիա զորք կուղարկի․ օրինագիծը հաստատվեց

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որով նախատեսվում է թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա:

Քվեարկությանը մասնակցել է 509 պատգամավոր, 184-ը դեմ են քվեարկել, 325-ը՝ կողմ:

Նշվում է, որ ավելի վաղ Լիբիան պաշտոնապես խնդրել էր Թուրքիային «օդային, ցամաքային և ծովային» աջակցություն տրամադրել, որպեսզի հետ մղեն արևելյան ուժերի գրոհը մայրաքաղաք Տրիպոլիից:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ ցանկանում է բանակ ուղարկել՝ Լիբիայի նախագահին աջակցելու համար, որը պայքարում է գեներալ Հաֆթար Խալիֆայի դեմ:

Ի դեպ, Էրդողանը նշել էր, որ զորք կուղարկի այնտեղ, որտեղ իրեն կխնդրեն: Այդ պատճառով նա խնդրել էր Թուրքիայի խորհրդարանին ընդունել համապատասխան օրինագիծը:  

  • Կիսվել: