երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանը հայտատարարել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները կիրառելու իրենց վճռականության մասին

Էրդողանը հայտատարարել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները կիրառելու իրենց վճռականության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցով ռազմանավերի անցուդարձը սահմանափակելու հարցում Թուրքիայի լիազորությունների կիրառման իրենց վճռականության մասին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայով նա մասնավորապես ասել է. «Մենք վճռական ենք Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներով նավերի անցուդարձի հարցում մեզ տրված լիազորությունները կիրառել այնպես, որ կանխենք ճգնաժամի ավելի խորացումը»: 

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ իրենք շարունակում են դիվանագիտական շփումները ռուս-ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության հասնելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի տարածքը արդեն լքել է Թուրքիայի 5 հազար քաղաքացի, որոնք տեղափոխվել են ինչպես Թուրքիա, այնպես էլ այլ երկրներ, գրում է Ermeniahaber.am-ը։

«Ըստ անհրաժեշտության՝ կշարունակենք տարհանման աշխատանքները»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: