երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի

Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի

 Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին,  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։

Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։

Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:

  • Կիսվել: