հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Թուրքիան հույս ունի, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնն առաջիկայում կսկսի գործել

Թուրքիան հույս ունի, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնն առաջիկայում կսկսի գործել

Թուրքիան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ  Ռուս-թուրքական կենտրոնն առաջիկայում կսկսի գործել:

Այդ մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
 
«Հաջողություններ եմ մաղթում մեր զինվորականներին, որոնք ծառայության շրջանակում կհետեւեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Լիահույս եմ, որ կառուցվող կենտրոնը կգործի առաջիկայում»,- Anadolu գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը, որը հեռախոսով դիմել է թուրք սպաներին, որոնք գտնվում են Ադրբեջանում:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ մոնիթորինգային կենտրոնում կծառայի հանրապետության 36 սպա, այդ թվում՝ գեներալ:

  • Կիսվել: