շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքական ընդդիմությունը որպես Էրդողանի մրցակից կառաջադրի Քեմալ Քըլըչդարօղլուին

Թուրքական ընդդիմությունը որպես Էրդողանի մրցակից կառաջադրի Քեմալ Քըլըչդարօղլուին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» մտադիր է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում հայտարարել միասնական թեկնածու: Այս մասին գրում է Hürriyet թերթը։
 
Միևնույն ժամանակ թերթը չի բացառում, որ ընտրողների մեծամասնությունը կարող է քվեարկել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ընտրությունների արդյունքը կանխորոշված է, և որոշումը կկայացվի առաջին փուլից հետո։ Նման կանխատեսումները պայմանավորված են ընդդիմության շարքերում առկա հակասություններով։
 
Մարտի 3-ին ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ դաշինքն այլևս ժողովրդի իրական շահերը չի արտացոլում։ Կոնֆլիկտը ծագել էր այն պատճառով, որ հինգ կուսակցություններ ավելի վաղ առաջարկել էին Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը որպես նախագահի թեկնածու, իսկ «Լավ կուսակցությունը» մտադիր էր քննարկել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի թեկնածությունները:
Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իր ընդդիմախոսներն ավելի շատ անհանգստանում են իրենց սեփականության, այլ ոչ թե ժողովրդի համար։

  • Կիսվել: