կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքական թերթը Ռուսաստանի տասը շրջաններ անվանել են «թյուրքական հանրապետություններ»

Թուրքական թերթը Ռուսաստանի տասը շրջաններ անվանել են «թյուրքական հանրապետություններ»

Թուրքական «Կարար» թերթը հոդված է հրապարակել, որում Ռուսաստանի Դաշնության 10 շրջաններ անվանել է «անկախ թյուրքական ինքնավար հանրապետություններ», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Թերթը նշել է, որ ընդհանուր առմամբ կան 7 թյուրքական պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և օկուպացված Հյուսիսային Կիպրոսը (որի անկախությունը ճանաչել է միայն Անկարան)։ Նշված են նաև թյուրքական մեծամասնություն ունեցող ինքնավար շրջանները՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը (հոդվածում կոչվում է Արևելյան Թուրքեստան), Մոլդովայում՝ Գագաուզիան, Ուզբեկստանում՝ Կարակալպակստանը, Ադրբեջանում՝ Նախիջևանը։

Այնուհետև պարբերականը թվարկել է «ինքնավար թյուրքական հանրապետությունները»՝ այդ ցանկում ներառելով Ռուսաստանի 10 շրջաններ՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա:

«Կարար» թերթի հոդվածում միևնույն ժամանակ նշվում է, որ թյուրք ժողովուրդների ներկայացուցիչները ոչ բոլոր հանրապետություններում են մեծամասնություն կազմում:

  • Կիսվել: