ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքական Baykar-ն Ուկրաինային երկու Bayraktar TB2 անօդաչու է նվիրել

Թուրքական Baykar-ն Ուկրաինային երկու Bayraktar TB2 անօդաչու է նվիրել

Թուրքական Baykar ընկերությունը երկու Bayraktar TB2 անօդաչու է նվիրել Ուկրաինային, հայտնել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։ 

«Այսօր Ուկրաինայի մեծ ընկերներից եւ գործընկերներից՝ Baykar ընկերությունից եւս 2 Bayraktar TB2 անօդաչու ստացանք։ Baykar ընկերությունը դրանք անվճար է նվիրաբերել՝ Ուկրաինայի զինված ուժերին ու ժողովրդին օգնելու համար։ Մենք անսահման երախտապարտ ենք Baykar-ին՝ մեր պետության համար ամենադժվար ժամանակներում ցուցաբերած անզիջում եւ կայուն աջակցության համար»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության հայտարարության մեջ։

  • Կիսվել: