շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրք պատգամավորները բյուջեի քննարկման ժամանակ ծեծել են միմյանց (տեսանյութ)

Թուրք պատգամավորները բյուջեի քննարկման ժամանակ ծեծել են միմյանց (տեսանյութ)

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջեւ, խորհրդարանականներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է։

«Բյուջեի բանակցությունների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել: Պատգամավորների միջև բանավոր լեզվակռիվը վերաճել է կոնֆլիկտի: Iyi («Լավ կուսակցության») անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը, որը նախագահում էր նիստը, այս վիճաբանությունից հետո 10 րոպեով ընդմիջել է հանդիպումը։

  • Կիսվել: