Ծրագրեր կան խոսելու. Պուտինը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կայքի հետ զրույցում նա ասել է. ՛՛Ծրագրեր կան խոսելու՛՛:
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն իր հերթին ասել է, որ Թուրքիան արևմտյան դաշնակիցներից հավանություն է ստացել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները բաց պահելու:
Քալընը նշել է, որ երբ Թուրքիան հարց է հնչեցրել, թե ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ, եթե բոլորը այրեն կամուրջները, արևմտյան դաշնակիցները տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Թուրքիան բաց պահի Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները, քանի որ ՛՛դա բոլորի համար շատ կարևոր է՛՛։