հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թրամփը ծաղրածու է. Խամենեի (տեսանյութ)

Թրամփը ծաղրածու է. Խամենեի (տեսանյութ)

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ծաղրածու» է անվանել՝ անդրադառնալով  ԱՄՆ-Իրան հակամարտության սրմանը, տեղեկացնում է The Guardian-ը:

Խամենեին ասել է. «Թրամփը ծաղրածու է, որը ձևացնում է, թե իբր աջակցում է իրանցի ժողովրդին, սակայն նրանց մեջքի հետևում թունավոր դաշույն է պահում»:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը մի շարք թվիթերյան գրառումներ էր արել՝ ասելով, որ «ոգեշնչված է փողոց դուրս եկած և կառավարության դեմ ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդով»: Իրանի կառավարությանը նաև կոչ էր արել «հրաժելվել ահաբեկչությունից և երկիրը կրկին հզոր դարձնել»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության շրջանակում Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Նշենք, որ ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը

  • Կիսվել: