հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Վթարի պատճառով ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Վթարի պատճառով ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 23/24-ին հայտարարված վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։

Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: