Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հայտնել է, որ մտադիր է պահպանել ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին․ Reuters․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել իր անդամակցությունը դաշինքին։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է աղբյուրը, որը ծանոթ է չորեքշաբթի Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի առաջնորդների փակ հանդիպման ընթացքին։
Աղբյուրի խոսքով՝ փակ գագաթնաժողովի ընթացքում Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել զենք վաճառել դաշնակիցներին՝ անկախ նրանից, թե այն ինչ կերպ կօգտագործվի։
Ինչպես Reuters-ի զրուցակիցն է հայտնել, ԱՄՆ նախագահը դաշինքի առաջնորդներին ասել է. «Մենք ուզում ենք մնալ ձեզ հետ»։
Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել Թրամփի՝ հանդիպման ժամանակ արված հայտարարությունները։
Աղբյուրը նաև նշել է, որ նիստի ընթացքում Թրամփը չի կրկնել իր քննադատությունը ՆԱՏՕ-ի դաշնակից Իսպանիայի հասցեին, ինչպես նաև չի հիշատակել Իրանի հետ հրադադարի մասին ժամանակավոր համաձայնագրի դադարեցման վերաբերյալ իր հայտարարությունը։
Բացի այդ, աղբյուրի խոսքով, ԱՄՆ նախագահը չի շոշափել Գրենլանդիայի հարցը, որը նախկինում դարձել էր դաշինքի ներսում տարաձայնությունների պատճառ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ՝ պաշտպանական ծախսերի և Իրանի հետ պատերազմի շուրջ տարաձայնությունների ֆոնին։


