կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թրամփը հաղթել է Միսսուրիում, Միչիգանում և Այդահոյում Հանրապետական ​​կուսակցության կոկուսներում

Թրամփը հաղթել է Միսսուրիում, Միչիգանում և Այդահոյում Հանրապետական ​​կուսակցության կոկուսներում

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հաղթել է Միսսուրիում, Միչիգանում և Այդահոյում կայացած Հանրապետական կուսակցության կոկուսներում, տեղեկացնում է CBS News projects-ը։

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զբաղեցրել է երկրորդ տեղը։

Շնորհիվ շաբաթօրյա երեք հաղթանակի, Թրամփի պատվիրակների թիվը ամբողջ երկրում հասել է 247-ի, այն դեպքում, երբ Հեյլին 24 պատվիրակ ունի։

Այսպիսով, Միսսուրիում Թրամփը ստացել է ընտրողների ձայների 100%-ը, Միչիգանում՝ շուրջ 98%-ը, իսկ Այդահոյում՝ գրեթե 85%-ը։

Կոկուսը քաղաքական կուսակցության կողմնակիցների կամ անդամների հավաք է, որի ժամանակ քվեարկում են նախագահի թեկնածուի առաջադրումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: