երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թրամփը չի ցանկանում զինված գործողություններ սկսել Իրանի դեմ

Թրամփը չի ցանկանում զինված գործողություններ սկսել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում զինված գործողություններ սկսել Իրանի դեմ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ ցանկանում պատերազմ, ես ցանկանում եմ խաղաղություն, ավելին՝ ես այն սիրում եմ: Սակայն Իրանը ինքը պետք է ձգտի խաղաղության ավելին, քան ցանկացած այլ երկիր»,-ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ ռազմական հակամարտությունը չի բխում նաև Իրանի շահերից։ «Չեմ կարծում, որ Իրանը դա ուզում է»,- հավաստել է  ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ սակայն Թրամփը սպառնացել էր Իրանին ռազմական գործողություններով, եթե Իրաքում ԱՄՆ դեսպանատանն ինչ-որ բան կատարվի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Իրաքում Վաշինգտոնի կողմից ռազմական գործողություններից հետո Բաղդատում ամերիկյան դեսպանատան շենքի մոտ բողոքի զանգվածային ակցիա էր տեղի ունեցել, որին ի պատասխան դեսպանատան անվտանգության ծառայությունն ու Իրաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ էին կիրառել և նախազգուշական կրակոցներ էին արձակել: Տուժել էր 20 մարդ:

  • Կիսվել: