երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Թրամփը ցանկանում է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները. Axios

Թրամփը ցանկանում է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները. Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով չորս աղբյուրների: Նպատակը կլինի Իսրայելի և Իրանի միջև միջուկային գործարքի և հրադադարի քննարկումը։

Այս շաբաթ իրանցիների հետ հանդիպման հնարավորությունը քննարկման փուլում է, ասել է ամերիկացի պաշտոնյան: Այն կարող է վճռորոշ դառնալ այն հարցում, թե արդյոք ԱՄՆ-ը կմիանա Իսրայելի հարվածներին՝ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ճանապարհով վերացնելու նպատակով, նշում է պարբերականը։

Դոնալդ Թրամփը Ֆորդոյում իրանական ստորգետնյա միջուկային օբյեկտի ոչնչացման համար անհրաժեշտ հզոր հակաբունկերային հրթիռները (դրանք ԱՄՆ-ն ունի, բայց Իսրայելը չունի) դիտարկում է որպես ճնշման առանցքային լծակ, որպեսզի ստիպի Իրանին գործարք կնքել, պատմել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

  • Կիսվել: