կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թրամփն իր հարցազրույցը հրապարակելու համար դատի է տվել Washington Post-ի լրագրող Վուդվորդին

Թրամփն իր հարցազրույցը հրապարակելու համար դատի է տվել Washington Post-ի լրագրող Վուդվորդին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել ընդդեմ The Washington Post-ի լրագրող Բոբ Վուվորդի՝ իր ձայնագրված հարցազրույցները որպես Trump Tapes աուդիոգիրք հրապարակելու համար:

Թրամփը պնդում է, որ սեփականության իրավունքը պատկանում է իրեն և որ Վուդվորդն աուդիոգիրքը հրապարակելիս իրենից թույլտվություն չի ստացել: Նա Վուդվորդից և աուդիոգրքի հրատակիչ Simon & Shuster-ից ավելի քան 49 մլն դոլար փոխհատուցում է պահանջում:

Հայցը ներկայացվել է Ֆլորիդայում, գրում է Daily Mail-ը:

Թրամփի փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում  բազմիցս հարցազրույցի ձևաչափով շփվել է Վուդվորդի հետ (լրագրողը դրանք ձայնագրել է), դա արել է «միայն դրանց հիման վրա հետագայում գրքի հրատարակման նպատակով»:

Թրամփը բազմամիլիոնանոց փոխհատուցում պահանջելիս հիմնվել է այն տվյալների վրա, որ վաճառվել է աուդիոգրքի 2 միլիոն օրինակ՝ յուրաքանչյուրը 24,99 դոլարով:

Վուդվորդը ժամանակին մասնակցել է աղմկահարույց լրագրողական հետաքննությանը, որը հանգեցրել է Ուոթերգեյթի սկանդալի (1972-1974) և ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։

  • Կիսվել: