կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Տոչկա-ՈՒ»-ի հրթիռի հարվածից Դոնեցկում բնակիչներ են զոհվել․ ՌԴ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել

«Տոչկա-ՈՒ»-ի հրթիռի հարվածից Դոնեցկում բնակիչներ են զոհվել․ ՌԴ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մարտի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Այսօր ուկրաինացի նացիստները հրեշավոր ահաբեկչություն են իրականացրել Դոնբասում խաղաղ բնակիչների դեմ՝ Դոնեցկի կենտրոնում օգտագործել են «Տոչկա-Ու» հրթիռային համակարգը՝ կասետային լիցքավորմամբ։ Վաղը՝ մարտի 15-ը, սգո օր է հայտարարված»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Պուշիլինը հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ, ևս 28-ը վիրավորվել է: Վիրավորների թվում կա մեկ երեխա, տվյալները ճշտվում են։ Նա ընդգծել է, որ հարվածը հասցվել է ցերեկը, երբ փողոցում շատ մարդ կա, բանկերն ու խանութները բաց են։

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մարտի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ 

  • Կիսվել: