Արևմուտքն իր վրայից պատռեց քաղաքավարության բոլոր դիմակները, Կիևին դրդում է շարունակել արյունահեղությունը․ Պուտին
Տեսանելի պագայում Կիևի պրոնացիստական ռեժիմը կարող էր միջուկային զենք ստանալ, նպատակը կլիներ Ռուսաստանը։ Այս մասին այսօր Ուկրաինայի թեմայով իր ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
"Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել արյունահեղությունը՝ զենք մատակարարելով, հետախուզական տվյալներ, խորհրդականներ և վարձկաններ ուղարկելով։ Կիևի ռեժիմին անտարբեր է Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը, նրան խնդիր են դրել՝ հակա-Ռուսաստան ստեղծելու։
Փորձելով "փակել" Ռուսաստանը՝ Արևմուտքն իր վրայից պատռեց քաղաքավարության բոլոր դիմակները։ Նույնիսկ օլիմպիական սկզբունքները ոտնատակ արեցին։ Իրենց չեն զսպել պարալիմպիականների հարցում՝ հաշիվներ են մաքրել։
Արեւմուտքում "թունավորում են" ռուսական մշակույթը, լեզուն։ Ռուսաստանի դեմ գլոբալ տեղեկատվական պատերազմ է ընթանում։ Արևմտյան լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկախությունը միֆ են դարձել",- նշել է ՌԴ նախագահը։