Թեհրանը մինչև երկուշաբթի ժամանակ է տվել ԱՄՆ-ին դատապարտելու իրանական համալսարանների վրա հարձակումները
Թեհրանը պահանջել է, որ Վաշինգտոնը դատապարտի իրանական համալսարանների վրա հարվածները՝ սպառնալով պատասխան հարվածներով։ Այդ մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նախկինում Press TV-ն հաղորդել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Մերձավոր Արևելքում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարանները ճանաչել է որպես հարվածների օրինական թիրախներ՝ Թեհրանում համալսարանի վրա երկու երկրների կողմից հարձակումից հետո։
«Թեհրանը պահանջել է, որ Վաշինգտոնը դատապարտի իրանական համալսարանների բարբարոսական ռմբակոծությունը մինչև երկուշաբթի՝ մարտի 30-ը, Թեհրանի ժամանակով կեսօրը՝ նախազգուշացնելով, որ դաշնակից ուժերին չզսպելը կօրինականացնի իրանական հետագա հարվածները», - ասվում է գործակալության սոցիալական ցանցերում իր էջում հրապարակված գրառման մեջ։


