ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թեհրանը լուրջ կամք ունի՝ վերջնական տեսքի բերելու Իրան-ՌԴ համագործակցության համապարփակ փաստաթուղթը. Ռայիսի

Թեհրանը լուրջ կամք ունի՝ վերջնական տեսքի բերելու Իրան-ՌԴ համագործակցության համապարփակ փաստաթուղթը. Ռայիսի

ԻԻՀ նախագահն ասել է. «Թեհրանը լուրջ կամք ունի հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու Իրան-Ռուսաստան համագործակցության համապարփակ փաստաթուղթը», գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին բարձր է գնահատել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության գործընթացը սկսելու Մոսկվայի նախաձեռնությունն այն որակելով որպես քայլ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Ռայիսին նշել է, որ Իրանը հավատարիմ է միջազգային պայմանագրերին, ներառյալ NPT- ին, հավելելով. «Իրանը կարևորում է խաղաղ միջուկային գործունեության բնագավառում իր ժողովրդի իրավունքները պաշտպանելը և խաղաղ նպատակներով այդ տեխնոլոգիայի առավելություններից ու ձեռքբերումներից օգտվելը»:

Անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Աֆղանական խմբերը պետք է այդ երկրից ամերիկյան ուժերի դուսրբերումը դարձնեն տևական խաղաղության և կայունության հաստատման շրջադարձային կետ»:

Ընդգծելով, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար, ՌԴ նախագահը ողջունել է և երկկողմ համագործակցության վերաբերյալ համապարփակ համաձայնագիր կնքելու առաջարկն իր աջակցությունը հայտնելով դրան:

 

  • Կիսվել: