շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թեհրանը երկկողմ բանակցություններ չի վարելու Վաշինգտոնի հետ. Խաթիբզադե

Թեհրանը երկկողմ բանակցություններ չի վարելու Վաշինգտոնի հետ. Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ, գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ Իրանը սպասում է ԱՄՆ գործողություններին` բոլոր պատժամիջոցները վերացնելու կապակցությամբ, Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«ԱՄՆ-ը պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորություններին և եթե դա տեղի ունենա, ապա համատեղ հանձնաժողովի շրջանակներում երկխոսության հնարավորությունը կա»:

Խաթիբզադեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 26-րդ և 36-րդ հոդվածների շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների կրճատումն ու ռազմավարական համբերության դրսևորումն այս միջազգային պայմանագրի պահպանման պատճառ են դարձել: Նա հավելել է.«Միացյալ Նահանգների առաջին քայլը պետք է լինի պատժամիջոցների չեղարկումը և 2231 բանաձևի լիարժեք գործադրումը: Դրանից հետո, ՀԳՀԾ-ին վերադառնալն ունի իր պայմաններն ու փուլերը»:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը Կովկասի տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության մասին ասել է. «Տարածաշրջանում Թեհրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա է, իսկ Կովկասը հին ժամանակներից սկսած, կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքներին, Խաթիբզադեն ասել է. «Իրանը սպառնալիքի կողմնակից չէ, սակայն անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով պատասխան կտա»:

 

  • Կիսվել: