Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները
Վաշինգտոնի նախաձեռնությամբ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատերազմի մեկնարկից ի վեր մի քանի հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Reuters-ը։
Արաղչին հայտնել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։