հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ճաղարյանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ճաղարյանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նախարարի օգնականի և Եվրասիայի գլխավոր տնօրենի կողմից հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն`հրապարակված լուսանկարի վերաբերյալ բացատրություն տալու համար, գրում է parstoday.com-ը:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճագարյանը հինգշաբթի օրը հրավիրվել է Իրանի ԱԳՆ ՝ հրապարակված լուսանկարը մեկնաբանելու համար:

Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ այս լուսանկարը հրապարակելու իր մտադրությունը պարզապես հիշեցում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական բանակի դեմ Բրիտանիայի և Ռուսաստանի դաշինքի մասին, և որ այս լուսանկարի հրապարակման հետևում հակաիրանական որևէ մտադրություն չկար:

Ընդգծելով Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները և երկու երկրների միջև խորը և բարեկամական հարաբերությունները՝ Ռոըսաստանի դեսպանը հայտարարել է.«Ցավում եմ, որ այս լուսանկարի հրապարակումը թյուրիմացություն և դժգոհություն է առաջացրել Իրանի բարեկամ ժողովրդի մոտ»:

Այս լուսանկարը հիշեցնում է հին լուսանկար, որն արվել է 1943 թվականին Բրիտանիայի, ԱՄՆ -ի և Խորհրդային Միության առաջնորդների կողմից Թեհրանում Խորհրդային Միության դեսպանատանը:

 

  • Կիսվել: