կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թեհրանում կայացել է ԵՄ ներկայացուցչի եւ ԳՀՀԾ-ի հարցով Իրանի ավագ բանագնացի հանդիպումը

Թեհրանում կայացել է ԵՄ ներկայացուցչի եւ ԳՀՀԾ-ի հարցով Իրանի ավագ բանագնացի հանդիպումը

Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավար Էնրիկե Մորան, որն այցով գտնվում է Թեհրանում, այսօր հանդիպել է երկրի փոխարտգործնախարար եւ ավագ բանագնաց Ալի Բաղերի Քանի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն:

Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայում ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ չկարգավորված հարցերը:

«Քանին հիշեցրել է Վիեննայում համաձայնագիր կնքելու հարցում Իսլամական Հանրապետության լուրջ տրամադրվածության մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է իրատեսական մոտեցմանը, հնարավոր է հասնել գործարքի կնքման: Մորան նաեւ պատմել է բանակցությունների մյուս կողմերի հետ իր վերջին խորհրդակցությունների մասին»,- նշում է իրանական լրատվամիջոցը:

Բաղերին եւ Մորան առաջիկա օրերին կշարունակեն իրենց շփումներն ու խորհրդակցությունները:

Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավարը իրանցի պաշտոնական անձանց հետ հանդիպումից հետո կիրակի մեկնել է ԱՄՆ, որպեսզի Վաշինգտոնը կայացնի իր քաղաքական որոշումը:

  • Կիսվել: