երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թեհրան-Մոսկվա պաշտպանական համագործակցությունների նոր սեզոնը. Իրանի ՊՆ

Թեհրան-Մոսկվա պաշտպանական համագործակցությունների նոր սեզոնը. Իրանի ՊՆ

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«Իրանի զենքի էմբարգոն ավարտվելով մեկնարկելու է Թեհրան-Մոսկվա պաշտպանական համագործակցությունների նոր սեզոնը», գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը հրապարակված «Ռուսիա 24» հեռուստատեսության տված հարցազրույցում անդրադառնալով հակաիրանական զենքի էմբարգոյին, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է.«Այս սահմանափակումները կվերջանան հոկտեմբերի 18-ին և Իրանն ու ՌԴ-ն նոր համաձայնագիր ստորագրելով կընդլայնեն երկկողմ հարաբերությունները»:

Նշելով որ պատժամիջոցների ժամանակաշրջանում Իրանը սպառազինության արտադրող է դարձել և այս ոլորտում մեծ հաջողություններ է արձանագրել, գեներալ Հաթամին հավելել է.«Թեհրանն ու Մոսկվան պետք է օգտագործեն միմյանց փորձը»:

Շեշտը դնելով «ակտիվ պաշտպանության» վրա, Իրանի ՊՆ-ն ասել է.«Ակտիվ պաշտպանություն նշանակում է, որ Իրանի զինված ուժերը պետք է զինվեն այնպես, որ թշնամին իմանա, որ ոտնձգության դեպքում կստանա այնպիսի պատասխան, որի պատճառած վնասներն ու կորուստները համեմատաբար ավելի շատ կլինեն նրանից ինչին ինքը կարող է հասնել հանրձակման ընթացքում»:

  • Կիսվել: