շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ճապոնիայի վարչապետը հունվարի 9-ից կսկսի G7-ի երկրներ շրջագայությունը

Ճապոնիայի վարչապետը հունվարի 9-ից կսկսի G7-ի երկրներ շրջագայությունը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ հունվարի 9-ին կսկսի այցելել Մեծ յոթնյակի (G7) երկրներ, որոնց նախագահությունը 2023 թ.-ին անցել է Ճապոնիային: Այս մասին հաղորդում Է  ТАСС գործակալությունը:

«Հունվարի 9-ից ես կայցելեմ Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ»,- այսօր կայացած այս տարվա առաջին մամուլի ասուլիսում ասել Է նա՝  նշելով, որ նախատեսում է այդ  երկրների ղեկավարների հետ քննարկել  G7-ի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցերը: Շրջագայության ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Կիսիդայի հետ նախատեսված է հունվարի 13-ին Վաշինգտոնում։

Ակնկալվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները, Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ճապոնիան այս տարի նախագահում է Մեծ յոթնյակի խմբում և մայիսին Հիրոսիմայում կանցկացնի G7-ի գագաթնաժողովը:

  • Կիսվել: