չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ճապոնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ

Ճապոնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ

Ճապոնիայի իշխանությունները Քսանի խմբի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր շքարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներարյալ նախագահող Ինդոնեզիայի հետ:

Մենք մտադիր ենք ընդունել հարկավոր միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի անելով հետագա իրադրությունը»,- ասել Է Մացունոն: Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ-ի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավոում Է այցելել Քսանի խմբի եզրափակիչ գագաթնաժողով:
 
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները մտադիր են խորհրդակցրել դաշնակիցների եւ գործընկերների հետ, նախքան որեւիցե հայտարարություն անելը Քսանի խմբից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, սակայն կարծում են, որ Ուկրաինայի շուրջ իրադրության լույսով «Ռուսաստանի համար ամեն ինչ չի կարող ընթանալ ինչպես սովորաբար միջազգային ինստիտուտներում»:
 
Իր հերթին ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ավելի ուշ մեկնաբանել Է, որ Ռուսաստանը G20-ի կարեւոր մասնակիցն Է, եւ այդ ձեւաչափի մասնակից երկրներից ոչ մեկն իրավունք չունի դրանից հեռացնելու այլ պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: