կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ճապոնիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը, տեղեկացնում է NHK World-Japan-ը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։

Հայտարարվել Է ցունամիի վտանգ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: