երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ճապոնիան եկող տարի մտադիր է առաջ մղել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. Կիսիդա

Ճապոնիան եկող տարի մտադիր է առաջ մղել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. Կիսիդա

Ճապոնիան, որպես Մեծ յոթնյակում նախագահող երկիր, հաջորդ տարի մտադիր է առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային օգնության տրամադրումը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում, որպես G7-ում Ասիայի միակ ներկայացուցիչ, իր երկիրը մտադիր է ընդգծել, որ Եվրոպայի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունն անբաժան է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիան արդեն իսկ պատժամիջոցների մի քանի փաթեթ էր սահմանել Ռուսաստանի դեմ:

 

  • Կիսվել: