հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ յոթ հոգի ձերբակալվել է

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ յոթ հոգի ձերբակալվել է

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ բերման են ենթարկել յոթ մարդու, որոնք պահանջում էին ազատ արձակել պատգամավոր, ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության մամուլի պատասխանատուն նշել է. ՛՛Մենք հաստատում ենք յոթ մարդու կալանավորումը: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու համար՛՛:

Նշենք, որ ընդդիմության ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունենում առավոտից:

Քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մուտքի մոտ և սուլում են օրենսդիր մարմին ժամանող պատգամավորներին: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Ցուցարարներից ոմանք փորձում են փողոցներ փակել, սակայն ոստիկանության ուժեղացված ջոկատները նրանց դա թույլ չեն տալիս:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը տեղի են ունենում փետրվարի 23-ից, երբ ձերբակալվել էր ընդդիմադիր Նիկա Մելիան:

  • Կիսվել: