ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թբիլիսիին փորձում են ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ․ Ղարիբաշվիլի

Թբիլիսիին փորձում են ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիին՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում:

«Այս հակամարտությունն ինչ-որ կերպ մեր երկիրում տարածելու փորձերը, ցավոք, չեն դադարում։ Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այս թեմայի շուրջ։ Նրանց նպատակն էր «երկրորդ ճակատ» բացելը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
 
Նա ընդգծել է, որ իբրև դրա համար է Ուկրաինայից Վրաստան ուղարկվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայում գտնվում է բանտում։
 
Ղարիբաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանի իշխանություններին հաջողվել է խուսափել հակամարտության մեջ ներքաշվելուց։

  • Կիսվել: