շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թաթարստանում զինապարտներին արգելել են լքել իրենց բնակավայրերը

Թաթարստանում զինապարտներին արգելել են լքել իրենց բնակավայրերը

Թաթարստանում պահեստազորում գտնվող բոլոր զինապարտներին արգելված է լքել իրենց քաղաքներն ու շրջանները: Նման հրաման է տվել Հանրապետության զինվորական կոմիսար Սերգեյ Պոգոդինը։ Այն հրապարակվել է "Թաթարստանի Հանրապետություն" թերթում։ Զինկոմիսարը նաեւ հայտնել է, որ զորահավաքի շրջանակներում բնակիչներն ու կազմակերպությունները պետք է "սարքին ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ, ճանապարհաշինարարական, ստորգետնյա տրանսպորտային եւ այլ մեքենաներ ու մեխանիզմներ" հասցնեն զինկոմիսարիատներ:

"Զորահավաքային կարգադրագրեր չունեցող եւ համայնքային կազմավորումների զինվորական կոմիսարիատների ծանուցագրեր չստացած պահեստազորի սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, ավագներին, զինվորներին եւ նավաստիներին ժամանակավորապես արգելվում է դուրս գալ շրջանից (քաղաքից)",- ասված է փաստաթղթում:

Զինվորական կոմիսարը զգուշացրել է իր հրամանը խախտողների պատասխանատվության մասին ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին ։ Զորակոչի ենթակա են պահեստազորից եւ զինվորական ծառայություն անցնող քաղաքացիները: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պարզաբանել է, որ զորահավաքը կանդրադառնա Ռուսաստանի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի մոտ 1 տոկոսի վրա, իսկ մարտական գործողությունների գոտի կուղարկեն 300 հազար Պահեստայիններ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: