Թաթարստանը դարձյալ ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհեր
Այսօր առավոտյան Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակմանը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը:
Նա հայտնել է, որ թիրախավորվել են ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ։
Կազանի միջազգային օդանավակայանում սահմանափակումների պատճառով հետաձգվել է գրեթե 60 չվերթ։
Ըստ Թաթարստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների՝ զոհվել է 12 մարդ, 39-ը վիրավորվել են։ Բոլոր տուժածները բժշկական օգնություն են ստանում: Թաթարստանում սգո օր է հայտարարվել։
Հարձակման ենթարկված կոնկրետ թիրախների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա։ Ո
ւկրաինական մոնիթորինգային ալիքները հաղորդում են նավթավերամշակման գործարաններին ուղղված հարվածների մասին, Astra պարբերականը հայտնում է, որ տուժել է, ամենայն հավանականությամբ, նույն արդյունաբերական գոտում գտնվող «Նիժնեկամսկնեֆտեխիմ» ՓԲԸ-ը՝ Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը:



